Քադիրովը բեմականացրել է Զելենսկիի ձերբակալությունը (տեսանյութ)
Չեչնիայի ներկայիս նախագահ Ռամզան Քադիրովը բեմականացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ձերբակալությունը։ Նա հրապարակել է տեսանյութ և կից գրել․
«Զելենսկիի արկածները. Մաս երկրորդ։
Կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրելուց հետո, Վլադիմիր Զելենսկին երկար ժամանակ մտորել է իր վարքագծի մասին։ Նրան հանգիստ չէր տալիս այն միտքը, որ իրեն կարող են նետել պատմության աղբանոցը։ Պետք էր վճռական գործել. Զելենսկին որոշել է իր բոլոր խաղաքարտերը դնել սեղանին և օգտակար դառնալ հասարակությանը»,- հրապարակած ծաղրող տեսանյութին կից Տելեգրամի իր ալիքում գրել է Քադիրովը: