«Միլանը» մտադիր չէ Լեաոյի համար «Չելսիին» զեղչեր անել
«Չելսին» հետաքրքրված է Ռաֆայել Լեաոյով, սակայն գործարքը շատ բարդ է թվում։
MilanLive.it-ի փոխանցմամբ՝ «Միլանը» չի պատրաստվում զեղչեր անել «Չելսիին»։ Ֆուտբոլիստի պայմանագրում 150 միլիոն եվրոյի չափով կետ կա, և «ռոսոներիները» պատրաստ են բաց թողնել Լեաոյին միայն այն դեպքում, եթե «արիստոկրատները» վճարեն այս գումարը։
Լեաոն, ցանկանում է մնալ «Միլանում» և պատրաստ է ընդունել «Միլանի» 6 միլիոն եվրոյի առաջարկը։