Լեոն Գորեցման վիրահատվել է եւ բաց կթողնի 2 ամիս
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Լեոն Գորեցման ձախ ծնկի վիրահատության է ենթարկվել եւ բաց կթողնի 2 ամիս: Ինչպես հաղորդում է Sky Germany-ն, նա չի կարողանա գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի հետ մրցաշրջագայության մեկնել ԱՄՆ։
«Բավարիան» նոր մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի հուլիսի 30-ին՝ «ՌԲ Լայպցիգի» հետ վիճարկելով Գերմանիայի սուպերգավաթը։
Լեոն Գորեցկան 2018-ին գերմանական «Շալկեից» է տեղափոխվել «Բավարիա»։