«Եվրատեսիլ-2023»-ն Ուկրաինայի փոխարեն կանցկացվի Մեծ Բրիտանիայում
«Եվրատեսիլ-2023» երգի միջազգային մրցույթն Ուկրաինայի փոխարեն կանցկացվի Մեծ Բրիտանիայում։ Այս մասին հայտնում է Եվրոպական հեռարձակողների միությունը:
Նշվում է, որ մրցույթը չի կարող անցկացվել Ուկրաինայում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ BBC-ն, որպես Մեծ Բրիտանիայի 2022 թվականի փոխչեմպիոնի ներկայացուցիչ, Եվրոպական հեռարձակողների միության կողմից հրավիրվել է հեռարձակելու «Եվրատեսիլ» երգի 67-րդ մրցույթը։
«Մենք չափազանց երախտապարտ ենք, որ BBC-ն համաձայնել է 2023 թվականին Մեծ Բրիտանիայում հեռարձակել «Եվրատեսիլ» երգի մրցույթը»,- ասել է Եվրատեսիլի պրոդյուսեր Մարտին Օստերդալը։