Հայաստանի մինչև 18 տարեկան բասկետբոլիստները հաղթանակով են մեկնարկել Սան Մարինոյի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի մրցաշարը
Հայաստանի մինչև 18 տարեկան բասկետբոլիստների հավաքականը հաղթանակով է սկսել Սան Մարինոյում մեկնարկած Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի մրցաշարը, հայտնում են ՀԱՕԿ-ից։
Առաջին խաղում մեր թիմը 81 : 64 հաշվով պարտության է մատնել Ջիբրալթարի պատվիրակներին:
Երկրորդ մրցամարտը նախատեսված է հուլիսի 26-ին՝ Մոլդովայի մարզիկների հետ:
Մեր ընտրանու մարզչական խումբը գլխավորում է Հարություն Եսայանը, նրա օգնականն է Դավիթ Խաչատրյանը: