Մելաձեն և Բրեժնևան որոշել են վերջնականապես ամուսնալուծվել
59-ամյա Կոնստանտին Մելաձեն և 40-ամյա երգչուհի Վերա Բրեժնևան, յոթ տարվա ամուսնությունից հետո, որոշել են վերջնականապես ամուսնալուծվել։ Նրանց ամուսնալուծության մասին լուրերը դեռ նախորդ տարի էին շրջանառվում։
Նախ խոսվում էր այն մասին, որ Բրեժնևայի և Մելաձեի ամուսնալուծության պատճառ կարող էր դառնալ Էրիկա Հերցեգը։ Նա 2013-ին մասնակցել է NTV «I Want to VIA Gro» շոուին և հաջողությամբ անցել այս մրցակցությունը՝ դառնալով սեքսուալ եռյակի մենակատար:
Ավելի ուշ սկսեցին խոսել այն մասին, որր Մելաձեի և Բրեժնևայի հարաբերություններում առկա տարաձայնությունները Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի շուրջ են։
Ամեն դեպքում, այս պահին երգչուհին ապրում է Իտալիայում և ժամանակ է անցկացնում ընտանիքի շրջապատում, ինչի մասին վկայում են սոցիալական ցանցերում նրա հրապարակումները։