ԱՄՆ-ն Ուկրաինային տեղեկատվություն է տրամադրում Զապորոժիեի ատոմակայանի հրթիռակոծման համար. Պատրուշև
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տեղեկատվություն է տրամադրում Զապորոժիեի ատոմակայանի հրթիռակոծման համար կարևորագույն օբյեկտների գտնվելու վայրի մասին։
«Ռադիացիոն անվտանգության համար լուրջ վտանգ է ներկայացնում ուկրաինացիների կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի կարևորագույն օբյեկտների գնդակոծումը ՆԱՏՕ-ի երկրների կողմից մատակարարվող ծանր զինատեսակներից, որոնց թիրախավորումն իրականացնում է ԱՄՆ-ը»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Պատրուշևը նշել է, որ նման սադրանքների հետևանքները կարող են աղետալի լինել ոչ միայն Ուկրաինայի և Ռուսաստանի բնակչության, այլև Եվրոպայի բնակիչների համար։
«Մասշտաբային առումով հետևանքները կարող են գերազանցել Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի ատոմակայաններում տեղի ունեցած ողբերգությունները», - նախազգուշացրել է նա։