Ցանկացած երկիր, որն ագրեսիա կցուցաբերի մեկ այլ երկրի նկատմամբ, իմ համերգներն այնտեղ տեղ չունեն. ուկրաինացի երգիչը չեղարկել է Ադրբեջանում կայանալիք համերգը
Ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը «Ինստագրամ» սոցիալական ցանցի սթորի բաժնում հրապարակել է Ադրբեջանում դեկտեմբերին կայանալիք համերգի պոստերն ու գրել.
«Մենք որոշում ենք կայացրել չեղարկել Ադրբեջանում կայանալիք համերգը: Ցանկացած երկիր, որն ագրեսիա կցուցաբերի մեկ այլ երկրի նկատմամբ, իմ համերգներն այնտեղ տեղ չունեն»: