Հայ-ադրբեջանական կարգավորումը անբաժան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից. Չինաստանի ներկայացուցիչ
Չինաստանը անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում զինված հակամարտության վերջին սրացմամբ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարելէ ՄԱԿ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Գենգ Շուանգը՝ նշելով, որ Չինաստանը կոչ է անում կողմերին խնդիրները լուծել քաղաքական երկխոսության միջոցով:
Չինաստանի ներկայացուցիչը իր խոսքում նաև շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը անբաժան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: