Ավետ Բարսեղյան. «Ներողություն»
Անհայտ կորածը տիկին Գոհարի որդին չէ, մեր պետականությունն է անհայտ կորել...
Ու տիկին Գոհարին չեն քաշքշելով ոտ ու ձեռ հանում Եռաբլուրի մուտքից՝
1.Արժանապատվությունը
2.Բարոյականությունը
3.Խիղճն են հանում ցանկից հոգու կարևոր դրույթների...
Քաշելով հանում ենք ու ջնջում Մարդ կոչվելու վերջին շանսը...
Սևազգեստ տապալված Մայրը ասֆալտի վրայից ոտքի կկանգնի ու կքայլի, ողնաշարը փշրված, բայց Կա,
իսկ ահա ոտքի կկանգնի՞ արդյոք ծնկի եկած խավարասեր ու «Փառասեր» հպարտ ստրկությունը,
կշարունակի՞ քայլել այսուհետև Հավատն ու Հույսը, Սերն ու երազանքը, չգիտեմ, կասկածում եմ, որ՝ Չէ...
Չարքից ու խավարից կախյալ ենք դեռ, բայց... մի օր Անկախություն ունենալու մեծագույն ցանկությամբ ու երազանքով, կանխավ Տոնդ շնորհավոր, Հայաստան:
Տիկին Գոհար, կներեք...
Посмотреть эту публикацию в Instagram