Այո՛, ես 32 տարեկան եմ, այո՛, ռեկորդ եմ սահմանել. Անահիտ Կիրակոսյանը տատիկ է դարձել (լուսանկարներ)
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնց կից հայտնել է ընտանիքի համալրման մասին։
Ինստագրամում տեղադրված կադրերում դերասանուհին պատկերված է դստեր՝ Լաուրայի հետ, ով մայրացել է։
«Այո՛, ես 32տարեկան եմ... Այո՛, ռեկորդ եմ սահմանել... պարզվեց տատիկ եմ արդեն... Հանգիստ մետրոյում ինձ տեղ կարող եք զիջել .... Շնորհակալություն Տիրոջը ...Լաուրան մայրացավ.... դա Աստծո պարգեւ է ... 25.09.2022թ․ ծնվեց հրաշք թոռնիկս... Արայիկ Թոխսանց Դավիթի։ Միայն մի բան ...խաղաղություն ...», - լուսանկարներին կից գրել է դերասանուհին։