Զբոսաշրջիկներին կտրվի հետվճար, եթե նրանք որոշակի սահմանաչափի գումար ծախսեն Հայաստանում. «Փաստ» ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված. «Հրապարակ»․Ֆիլիպիններում ուժգին երկրաշարժ է գրանցվել«Սեւ բերդի մասին. այո՛, պետք է լինես կույր, որ չնկատես…». Սամվել Բալասանյանի որդիԿոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կարճատեւ այց է կատարել Մոսկվա. «Հրապարակ»Խառն են, շատ խառն են. «Փաստ»Վթար Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում. կա տուժածԵղեգնաձորի մշակույթի տան ֆինանսավորումը կդադարեցվի. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանի «պահանջները չեն բավարարվել». «Ժողովուրդ»Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանա. «Փաստ» Փնտրվում է թեկնածու. «Հրապարակ»Թեհլիրյանը զգետնեց Ցեղասպանության գլխավոր պատասխանատուին և անմահացավ ազգային հիշողության մեջՌուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի մեղադրական եզրակացությունը ստեղծում է վտանգավոր նախադեպՕմանի ԱԳ նախարարը մեխանիզմներ է առաջարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի հասնելու համարՆեմեսիս գործողության թիրախում հայտնվեցին Ցեղասպանության` անպատիժ մնացած կազմակերպիչներըԹուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնըԱնչելոտին հաստատել է՝ Ալոնսոն կգլխավորի ՌեալըԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 23-ի նիստի արդյունքներըՇարունակվում են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինաշխատանքներըԻշխանությունը Սերժ Սարգսյանի դեմ հերթական կեղծ մեղադրանքն է փաթեթավորել․ Տիգրան ԱբրահամյանՄոնրեալի Սուրբ Հակոբ ազգային վարժարանը շարունակում է պահպանել մայրենի լեզուն և ազգային ինքնությունըԸնտրություններին ընդառաջ հասարակության վրա պետք է «վաճառի» նաև եվրոինտեգրման թեմանՀերթական ողբերգական դեպքը՝ Երևանում նոր կառուցվող էլիտար շենքումԱնթիլիասի մայրավանքում լույս է տեսել «Արցախի դեմ ցեղասպանության» գիտաժողովի նյութերի հավաքածունՕսմանյան կայսրությունում ևս հայ տղամարդիկ «ազատված էին» բանակից. քաղաքագետ«Վերջին զանգի» մասնակիցների 262 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածքԱռաջընթացի հնարավորություն կա․ Իրանը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետոԱդրբեջանցի վանդալները քանդում են օկուպացված Ստեփանակերտի տներն ու շենքերըԳողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Լոռնուտ գյուղն այս տարի ունեցել է մեկ շրջանավարտԱրսենյանը կարևորել է դեսպանության դերը՝ հայապահպանության և կրթման գործումԵրբ ՌԴ-ն ճգնաժամի կարգավորման մասին փաստաթղթի նախագիծը կփոխանցի ՈւկրաինայինԵրևանում բախվել են «Kia»-ն, «BMW»-ն ու «Opel Zafira»-ն. ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոցներՍտալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետԲոլորս ունենք մեր առանձնահատկությունը, բայց ապրում ենք նույն միջավայրում և բախվում մարտահրավերներիՓրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից«Սև բերդի» հարող տարածքների հետ կապված Ղուկասյանի, ՔՊ-ի և դատախազության տեսակետները համահունչ ենԻրանը կթույլատրի վերահսկել իր միջուկային գործունեությունը, եթե պատժամիջոցները չեղարկվեն. Աբբաս ԱրաղչիԵրևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. AzatutyunՓյունիկը մրցաշրջանն ավարտեց պարտությամբՓաշինյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին գործուղում է ՖրանսիաՖրանսիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանՆախամարդը՝ հակահայկական քարոզչական գործիք Ադրբեջանի համար
ՀՀ-ն ու Ադրբեջանը աջակցել են միմյանց թեկնածությունները՝ Եվրոպական գագաթնաժողովը հյուրընկալելու համար
Ես կընդունեի այդ մենամարտը, քանի որ նա մեծ ճանաչում ունի․ Արման ԾառուկյանԱրարատ Միրզոյանը կարևորել է Եվրոպական քաղաքական համայնքի հետ համագործակցությունըԱրծվաբերդ գյուղի բնակիչներից մեկն անհետացել էր «Եղնիկասար» հանդամասում․ նրան գտել ենՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ. ՀԿԱնչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալել ենՆախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս․ ՔԿ
Տեսանյութ

«Պտտի՛ր հրաշքը». 16 երկիր կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլին» (տեսանյութ)

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ուրախությամբ հայտնում են, որ 16 երկիր կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին։ Այդ երկրներն են․ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա։ Միացյալ Թագավորությունը, որը Ուկրաինայի փոխարեն հյուրընկալելու է «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը, 2005 թվականից ի վեր առաջին անգամ կմասնակցի մրցույթին։

Անցած տարի Փարիզում «Քամի, քամի» երգով Մալենայի հաղթանակի շնորհիվ Հայաստանն է կազմակերպում 20-րդ «Մանկական Եվրատեսիլը», որի ընթացքում կհնչեն 9-14 տարեկան երիտասարդ արտիստների նոր երգեր։

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը։ Շեշտը դնելով փոքրիկներին ուրախություն և զվարճանք բերող այս անվերջ շրջապտույտի վրա՝ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։

Մրցույթի այս տարվա խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիք է՝ հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով։ Այդ նախշերը Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։ Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։

«Մեզ համար չափազանց կարևոր էր ընտրել մի այնպիսի խորհրդանիշ, որը կարտացոլեր և՛ հրաշքի գաղափարը, և՛ «Մանկական Եվրատեսիլի» 20-ամյակը, և՛ կմիավորեր մասնակից բոլոր մանուկներին,- ասում է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և հավելում,- վստահ եմ՝ բոլորս այս խաղալիքի հետ կապված լավ հիշողություններ ունենք։ Կոնցեպտի վրա աշխատելիս պարզ դարձավ, որ հոլ ունեն գրեթե բոլոր երկրները, և ամեն մեկինը առանձնահատուկ է յուրովի։ Սա հրաշալի արտացոլում է նաև «Մանկական Եվրատեսիլի» արժեքները՝ բոլոր միավորվում են հրաշքի, երաժշտության և ուրախության գաղափարի շուրջը և, միևնույն ժամանակ, առանձնանում են իրենց երգով ու ելույթով»։

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի գործադիր ղեկավար Մարտին Օստերդալը նշում է․ «Ուրախ ենք այս տարի Երևանում ողջունելու երիտասարդ, տաղանդավոր արտիստների 16 երկրից, որոնք մասնակցելու են 20-րդ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Մեծ ոգևորությամբ ենք վերադառնում Հայաստանի մայրաքաղաք ավելի քան տասը տարի անց, որպեսզի պտտենք հրաշքը այս հոբելյանական երեկոյի ընթացքում և բարի վերադարձ մաղթենք Միացյալ Թագավորությանը՝ «Եվրատեսիլ 2023»-ը հյուրընկալող երկրին։ Հանրային հեռուստաընկերության մեր գործընկերն այնքան լի են էներգիայով, ոգեշնչվածությամբ և ստեղծարարությամբ։ Անհամբերությամբ սպասում ենք դեկտեմբերին կայանալիք այս դիտարժան շոուին»։

«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին։

*Սահմանային իրավիճակով պայմանավորված` Հանրային հեռուստաընկերությունը հետաձգել էր «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի բրենդինգի հրապարակման օրը: Այնուամենայնիվ, մրցույթի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և ըստ ժամանակացույցի՝ վերջնաժամկետները փոփոխել այլևս հնարավոր չէր:

Հուսով ենք, որ «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպչական աշխատանքները և բուն մրցույթը կանցկացվեն խաղաղության պայմաններում, և մեզ հնարավորություն կտրվի երեխաներին իրական երաժշտական տոն պարգևել Երևանում:

Առաջին Ալիք

ՀԳ. Նշենք, որ Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք մրցույթին»։