Արցախի Հանրապետության արտգործնախարարը հանդիպել է Լոս Անջելեսի շրջանի վարչական մարմնի ղեկավարների հետ
Սեպտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Լոս Անջելեսի շրջանի վարչական մարմնի ղեկավարների հետ։
Այս մասին տեղեկացնում են ԱՀ արտաքին գործերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ հանդիպմանը քննարկվել են Լոս Անջելեսի և Արցախի միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին և հնարավոր զարգացումներին։