Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտում է Ուկրաինայի մի շարք շրջաններում անցկացվող հանրաքվեները
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 28-ին հայտարարել է, որ դատապարտում է Ռուսաստանի կողմից «օկուպացված» տարածքներում կազմակերպված հանրաքվեները՝ այն համարելով «ապօրինի»։ Այս մասին գրում է «Грузия Online»-ը։
«Ուկրաինական տարածքները բռնակցելու այս փորձերն անընդունելի են։ Վրաստանը վճռականորեն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- գրել է Վրաստանի ԱԳՆ-ն Twitter-ում։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 27-ին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես դատապարտել էր Ռուսաստանի անցկացրած հանրաքվեները՝ վրացական իշխանություններին ևս կոչ անելով կտրականապես դատապարտել դրանք։