Կապիտուլյանտ պատուհաս, կոնկրետ երկրի անուն տուր. Շարմազանովը՝ Փաշինյանին
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլը սեպտեմբերի 29-ին ասել է. «Հայաստանին զենք չեն մատակարարում.100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում` դաշնակից երկրների կողմից»։
Երեկ էլ թերեւս, վախենալով ռուսական «կլիզմայից», ասում է. «ՌԴ-ի անուն չեմ տվել»։
Կապիտուլյանտ պատուհաս, կոնկրետ երկրի անուն տուր։
Հերիք է անկապ խոսես, քո հիմարություններով սաղին խառնես իրար»: