Զաքիր Հասանովն ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարարին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է իսրայելական պատիրակության հետ, որը գլխավորել է այդ երկրի պաշտպանության նախարար Բենյամին Գանցը: Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը:
Հանդիպման ընթացքում Հասանովը նշել է, որ «երկու երկրի միջև գործընկերության բարձր մակարդակը կարևոր դեր է խաղում ոչ միայն զարգացման, այլև ամբողջ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում»:
«Կողմերը տեսակետներ են փոխանակել ադրբեջանա-իսրայելական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում:
Հ.Գ. Հասանովը տարածաշրջանային անվտանգություն ասելով, բնական է, հասկանում է առաջին հերթին Ադրբեջանի անվտանգությունը, և, փաստորեն, սրանով բառացիորեն խոստովանում է, թե ով է «հովանավորում» Ադրբեջանին այսպիսի լկտի և բարբարոսական պահվածք ունենալու գործում: