ՌԴ ՊՆ-ն հայտնում է օտարերկրյա վարձկանների ոչնչացման մասին
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Կուպյանսկի ուղղությամբ ռուսական զինված ուժերը 14-րդ և 92-րդ բրիգադներին հարվածներով ոչնչացրել են մինչև 100 օտարերկրյա վարձկանների։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները կենտրոնացել են Խարկովի մարզի Դվուրեչնայա, Պետրոպավլովկա և Կուպյանսկ բնակավայրերի տարածքում։ ՌԴ ԶՈւ-ի հարվածների արդյունքում ոչնչացվել է ուկրաինական զինտեխնիկայի 16 միավոր։
Գործակալության տվյալներով՝ ռուս զինվորականները խոցել են Ուկրաինայի զինված ուժերի հինգ հրամանատարական կետեր՝ Խարկովի, Կրամատորսկի, Նիկոպոլի, Դնեպրոպետրովսկի շրջանի, Զելենի Գայի և Բերեզնեգովատոյի շրջաններում, ինչպես նաև 43 հրետանային ստորաբաժանումներ, կենդանի ուժ և զինտեխնիկա՝ 157 շրջաններում։