Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել երգչուհիներ Անի Լորակի, Թաիսյա Պովալիյի, Աննա Սեդոկովայի և Ռեգինա Տոդորենկոյի նկատմամբ
Կիևը պատժամիջոցներ է կիրառել ուկրաինացի երգչուհիներ Անի Լորակի, Թաիսյա Պովալիի և Աննա Սեդոկովայի, ինչպես նաև հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոյի նկատմամբ։ Lenta.ru-ի փոխանցմամբ, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահ Վլադիմիր Զելենսկիի կայքում։
Պատժամիջոցները ներառում են 15 սահմանափակող միջոցներ, ինչպիսիք են ակտիվների արգելափակումը, պետության տարածքից կապիտալի դուրսբերման արգելքը, հողի ձեռքբերումը, սեփականաշնորհումը և վարձակալությունը, թույլտվությունների և լիցենզիաների չեղյալ հայտարարումը։
Կիևը նաև որոշել է զրկել մշակույթի ոլորտի աշխատողներին Ուկրաինայի պետական մրցանակներից։ Պատժամիջոցները կիրառվում են հինգ տարի ժամկետով։