Էրիկ Իսրայելյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Իսպանիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Իսրայելյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով բրոնզե մեդալ։
Ինչպես հայտնում է sport.news.am-ը 60 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում երիտաասարդների Եվրոպայի գործող չեմպիոնը մենամարտեց մեքսիկացի Ռաուլ Էրերա Ագիլարի հետ և երրորդ ռաունդում հաղթեց նոկդաուններով՝ 4:0:
Հայաստանի թիմից քառորդ եզրափակիչ էին դուրս եկել նաև 75 կգ քաշային Ալիկ Հովհանիսյանը, 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը և 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որոնք պարտություն էին կրել։