Ովքեր են «Մանկական Եվրատեսիլի» հաղորդավարները
Հայտնի են «Մանկական Եվրատեսիլ- 2022» միջազգային երգի մրցույթի բացման արարողության հաղորդավարները, տեղեկանում ենք «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքից։
Հանդիսությունը կվարեն «Մանկական Եվրատեսիլում 2011»-ում Հայաստանը ներկայացրած Դալիթան, «Եվրատեսիլ 2014»-ում Հայաստանը ներկայացրած Արամ Mp3-ն և հաղորդավար Համլետ Առաքելյանը:
Երևան են ժամանելու մրցույթի տարբեր տարիների հաղթողները, որոնք ելույթ են ունենալու դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում՝ երգի մրցույթի հանդիսավոր բացման ժամանակ։ Նույն օրը կվառվեն քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։
Այդ օրը ելույթ կունենան նաև «Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինը և «Մանկական Եվրատեսիլ 2021–ի» հաղթող, Հայաստանի ներկայացուցիչ Մալենան:
Նույն օրը մրցույթի 16 մասնակիցները Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցելու են վիճակահանությանը. որոշվելու է, թե ինչ հերթականությամբ ելույթ կունենան նրանք։