Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Ղազախստանում կայացած «Almatym Juregimde» երգի մրցույթում
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Ղազախստանում անցկացված «Almatym Juregimde» երգի մրցույթում՝ ներկայացնելով Հայաստանը:
Երգչուհին Instagram-ի իր էջում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել և կից գրել.
«Շնորհակալություն Ղազախստանի Հանրապետությանը նման բարձրակարգ փառատոնի ու ընդունելության համար: Հայաստանը կրկին հաղթող ճանաչվեց, իսկ ես իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում Վրեժ Կիրակոսյանին պրոֆեսիոնալիզմի ու մարդ տեսակի համար՞ Իմ Ղազախերենի ուսուցչուհուն՝ Շուշաննա Անդրանիկովնային,ով շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ ինձ հղկել այնպես,որ կարողանամ ճիշտ ներկայանալ: Եվ իհարկե իմ սիրելի պրոֆեսիոնալ մարդ ,մասնագետ ու ընկեր Ֆաինային շատ արագ ինձ համար կերտելու այս կերպարներ: Ես Ձեզ անչափ սիրում եմ շնորհակալ եմ բոլորին նման ոգեվորվածության ու սիրո համար»: