Մենք չենք հրաժարվում բանակցություններից. Լավրով
Ուկրաինան կարող էր միջնորդների միջոցով պարզաբանել, թե ինչպես է տեսնում իրավիճակի հետագա զարգացումը և Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունները։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հարավային Աֆրիկայի ԱԳ նախարար Նալեդի Պանդորի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Ցանկացած միջնորդի կարող եք հարցնել, թե ինչպես է ուկրաինական կողմը տեսնում իրադարձությունների հետագա զարգացումը։ Մենք, ինչպես ասաց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, չենք հրաժարվում բանակցություններից։ Բայց նրանք, ովքեր հրաժարվում են, պետք է հասկանան, որ որքան երկար հրաժարվեն բանակցություններից, այնքան ավելի դժվար կլինի լուծում գտնելը»,- ասաց նա։