Էրդողանը բացատրել է, թե ինչու են ընտրությունները կայանալու մայիսի 14-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը բացատրել է, թե ինչու են նախագահական և խորհրդարանական ընտրությունները կայանալու մայիսի 14-ին։
Նախարարների կաբինետի նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում Էրդողանն ասել է, որ ընտրությունները Թուրքիայում սովորաբար անցկացվում են հունիսի 18-ին, սակայն այս տարի այդ օրը համընկնում է Գուրբանի տոնի հետ, ուստի ամենահարմար օրը մայիսի 14-ն է։