Իրանը կոշտ արձագանքել է ԵՄ-ին և Մեծ Բրիտանիային
Իրանը շուտով պատասխան պատժամիջոցներ կսահմանի Եվրամիության և Մեծ Բրիտանիայի դեմ։
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
«ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի գործողությունները վկայում են ժամանակակից Իրանի իրողությունները ճիշտ հասկանալու նրանց մտավոր անկարողության, ինչպես նաև Իրանի հզորության վերաբերյալ նրանց թյուր կարծիքի մասին: Իրանը շուտով կհայտարարի նոր պատժամիջոցներ ԵՄ-ում և Մեծ Բրիտանիայում մարդու իրավունքները խախտողների և ահաբեկչության քարոզիչների դեմ»,- ասել է Քանաանին։