ԱՄՆ պետդեպարտամենտը խոսել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցերով
ԱՄՆ-ը չի դիտարկում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին առանձին անդամագրվելու հնարավորությունը։
Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Իհարկե, մենք կցանկանայինք, որ այդ խորհրդակցությունները շարունակվեին և ավարտվեին Շվեդիայի և Ֆինլանդիայի դաշինքին միանալով»,- ասել է Փրայսը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ եռակողմ բանակցությունները Թուրքիայի խնդրանքով անորոշ ժամանակով դադարեցվել են։ .