Իրանի քայլն ընդդեմ ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի

Իրանը հայտարարել է, որ կպատասխանի Եվրամիության (ԵՄ) և Մեծ Բրիտանիայի կողմից իրանական որոշ անհատների և հաստատությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցներին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Akşam-ը։
Իրանի ԻՌՆԱ պաշտոնական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԳՆ խոսնակ Նասեր Քենանին հայտարարություն է արել Թեհրանի դեմ՝ ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի վերջին պատժամիջոցների վերաբերյալ։
Նշելով, որ իրենք դատապարտում են ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները, Քենանին ասել է. «Եվրամիության և բրիտանական ռեժիմի այս գործողությունը նշան է Իրանի հեղինակության հետ կապված նրանց շփոթության, ինչպես նաև իրանական իրողությունները լիովին հասկանալու մտավոր անկարողության: Իրանն իրեն իրավունք է վերապահում արձագանքելու նման ձախողված քաղաքականությանը և շուտով կհայտարարի ԵՄ-ում և Մեծ Բրիտանիայում մարդու իրավունքները խախտողների և ահաբեկչության կողմնակիցների դեմ պատժամիջոցների նոր ցուցակը»,-ասել է Քենանին:
ԵՄ երկրները նախօրեին որոշել են պատժամիջոցներ կիրառել 18 իրանցու և 19 կազմակերպության նկատմամբ՝ կապված Իրանում Մահսա Էմինիի մահից հետո սկսված ցույցերի դեմ միջամտություններում նրանց դերի հետ։
Մեծ Բրիտանիան նաև հայտարարեց, որ իրանցի որոշ պաշտոնյաների և կազմակերպությունների պատժամիջոցային ցուցակի մեջ է մտցրել իրանա-բրիտանական երկքաղաքացի Ալի Ռեզա Աքբարի մահապատժի պատճառով, որը մեղադրվում է «ցույցերը ճնշելու մեջ մարդու իրավունքների խախտման» և լրտեսության մեջ։