Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Հունվարի 27-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զանգահարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Լավրովը ցավակցություն է հայտնել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակցի սպանության կապակցությամբ։
Հաստատելով ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշված այս անընդունելի արարքի գնահատականները՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել ցանկացած օգնություն, որը ադրբեջանական կողմը նպատակահարմար կհամարի։