ՔՊ-ական պատգամավորներ են մեկնելու Մոսկվա

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, որը վերջերս հրաժարական տվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից, հունվարի 31-ից փետրվարի 1-ը կգործուղվեն Մոսկվա:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների նախագահների խորհրդակցությանը:
Գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը և օրապահիկը կատարվելու են պետբյուջեի հաշվին: