Մոսկվան խոսել է Բաքուն եվրասիական ինտեգրմանը միացնելու մասին

Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի ակտիվ ներգրավվածությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի՝ 2022 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։
«2021-2022 թթ. Բաքվում հաջողությամբ անց են կացվել փորձագիտական միջոցառումների շարք՝ նվիրված եվրասիական թեմաներին, մասնավորապես՝ Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև կապերի ամրապնդման հարցերին։ Այս առումով կարևոր իրադարձություն էր 2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանում անցկացված XV Եվրասիական տնտեսական համաժողովը։ Մենք վստահ ենք, որ այս ուղղությամբ հետագա քայլերը լիովին համապատասխանում են եվրասիական մայրցամաքի կենտրոնում գտնվող հանրապետության շահերին»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։