Չավուշօղլուն Իրանին կոչ է արել հետաքննել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թեհրանին հորդորել է թափանցիկ և մանրակրկիտ հետաքննություն անցկացնել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակման առնչությամբ։
«Մենք ակնկալում ենք, որ Իրանը թափանցիկ կհետաքննի հարձակումը և այդ հարցի վերաբերյալ տեղեկատվություն կփոխանակի Ադրբեջանի հետ։ Դա կարեւոր է։ Մյուս կողմից, եթե այս գործողության հեղինակի թիկունքում կանգնած են խումբ կամ խմբեր, նրանք նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եվս մեկ անգամ մեր ցավակցությունն ենք հայտնում եղբայրական Ադրբեջանին, ապաքինում ենք մաղթում վիրավորներին»,- ասել է նա։