Մինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հետևյալ հասցեներում վաղը լույս չի լինիԻրանում հայտնի ռեժիսորը դատապարտվել է ութ տարվա ազատազրկմանԺաննա Անդրեասյանը ծանոթացել է Իսպանիայի ազգային գրադարանում պահվող հայերեն ձեռագրերինԲայդենը վերջնագիր է ներկայացնում Իսրայելին Մեր հաղթանակները չունեն թշնամանքի ու ատելության կնիք. Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ ամենայն Հայոց կաթողիկոս«Եվրատեսիլ»-ին չմասնակցող երկրներից քվեարկությունը մեկնարկել էՕլաֆ Շոլցն անսպասելի հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալԱրագածոտնի մարզի Անտառուտ և Բյուրական բնակավայրերում շչակ է գործարկվելուԿալիֆորնիայի նահանգապետը ՀՀ նախագահից հետաքրքրվել է վերջին տարիներին ՀՀ տնտեսական քաղաքականության զարգացումներովՌաֆահում իսրայելական հրթիռակոծության ժամանակ չորս մարդ է զոհվել Առաջնորդը Սրբազանն է, Երևանում կամբողջացնի նպատակը, մեր գնահատականը կտանք․ ՇարմազանովՎահագն Խաչատուրյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահի հետԿրակոց՝ Արմավիրի մարզում․ վարորդը դաշտամիջյան հատվածում ավտոմեքենայից իջել է կարիքները հոգալու, սակայն անծանոթ տղամարդը նրան դիտողություն է արել և ատրճանակով կրակել նրա վրա․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Եկել է ժամանակը կանգ առնելու. Արշակ ԿարապետյանԿարծում եմ՝ այսօր որոշիչ օր պետք է լինի (տեսանյութ)Վա՜յ այն քաղաքական գործչին, ով հոգով աղանդավոր է, մտքով՝ ծանծաղ, խոսքով՝ վայրահաչ, սրտով՝ վախկոտ, շարժումներով՝ անհավասարակշիռ. Ռուբեն վարդապետ ԶարգարյանԱռաքել արքեպիսկոպոս Քարամյանն իմ ավագ եղբայրն է, իրավունք ունի ամեն ինչ ասելու. Բագրատ Սրբազանն արձագանքել էՀամբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Արփի ԴավոյանԱնպայման ներկա եմ լինելու. Հրաչյա ՌոստոմյանՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի տոնի առթիվԲագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ ԵրևանԺողովրդի մոտ հավատի յուրահատուկ էներգիա կա, գնում ենք Հրապարակ, սպասենք առաջիկա կարևոր իրադարձությանը․Աբրահամ ԳասպարյանՎահե Ղազարյան, եթե որևէ անօրինական հրաման, հրահրում եղավ, առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը. ՍրբազանՄալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխաԲագրատ Սրբազանի առաջնորդած երթը մոտենում է Երևանին․ ՈւՂԻՂԺաննա Անդրեասյանն այցելել է Մադրիդի Պրադո ազգային թանգարանՈվքեր դա արեցին, իմացեք՝ նրանք մեզնից չեն․ Բագրատ ՍրբազանՑանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության. ՔԿ-ի հայտարարությունըՋենեսիս Արմենիան և Հայաքվեն ընթանում են` միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ)
ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած երթը շարժվում է Երևան
Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներն ավելին ստացան, քան ակնկալում էին, նրանք դժգոհ չեն սահմանազատումից. Թունյան (տեսանյութ)Զելենսկին դիմել է ուկրաինացիներին
Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ կապված երթի ու հավաքի հետ
Գևորգ Պապոյանը մեկնում է ԱՄՆՈւկրաինան հարվածել է ռուսական նավթի հերթական պահեստինԵս ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր ՂարամյանՆիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205Ադրբեջանը Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, և պետք է դուրս գա այդ տարածքներից. դեսպան Դեկոտինյի. «Ազատություն»ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»Եթե գերնպատակը Նիկոլի ու ՔՊ-ների հեռացումն է, սրանից լավ շանս չի լինելու․ Լևս ԴավթյանՀանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն իր համախոհների հետ կառավարության մոտ կդիմավորի Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը․ նա ժամ է նշել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Ժամը 11:00-ին հավաքվում ենք Երևանի հյուսիսային մուտքի մոտ դիմավորելու երթի մասնակիցներին․ Աբրահամ Գասպարյան
Սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ. ԱԱԾ-ն` շարժման մասին
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Տնտեսություն

Լֆիկին ուղղված արտոնությունների հորձանուտի մեջ խեղդվող բիզնես փոքրամասնությունն ու գլորվող տնտեսությունը (լուսանկարներ)

Կառավարությունը մարտի 9-ի նիստում, հերթական արտոնությունն է տրամադրել Սամվել Ալեքսանյանին (Լֆիկին) պատկանող ընկերությանը:

Մասնավորապես, հարկային արտոնություն է տրվել «Ալեքս տեքստիլ» ընկերությանը՝ ըստ որի, ընկերությունն ազատվում է173 մլն դրամ կազմող մաքսատուրքից (այսինքն՝ Ալեքսանյանը 173 մլն դրամ չի վճարի ՀՀ պետական բյուջե):

Իհարկե, աչքից չի կարող վրիպել այն, որ Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերություններին այս իշխանությունը քաղցր աչքով է նայում ու արտոնությունների ոչ թե հոսք, այլ, այս 5 տարվա ընթացքում, մի ամբողջ հեղեղ է ուղղել Լֆիկի ընտանիքին:

Առաջին հայացքից անհասկանալի թվացող այս արտոնություններն իրականում, գոնե Փաշինյան Նիկոլի ընտանիքի համար, իրենց պատճառներն ունեն:

Երբեք չի քննարկվել այն, որ նման արտանություններ սահմանվեն բոլոր գործարարների համար: Արտոնություն սահմանվում է մեկ-երկու գործարարի համար, իսկ մյուսները՝ թեկուզ անդունդ գլորվեն՝ իրենց հետ գլորելով անգամ տնտեսությունը:

Մինչդեռ, տնտեսագետների գնահատմամբ, Հայաստանին ներքև է քաշում 5 ցուցանիշ, որոնցից առաջին երկու տեղը բիզնես փոքրամասնության շահերի պաշտպանության բացակայությունն է ու հարկերի վճարումը:

Ընտրողական այս վերաբերմունքը խոսում է այն մասին, որ Ալեքսանյան-Փաշինյան «բարձր մակարդակի» հարաբերությունները չափվում են միայն գումարով, որը պետական բյուջե մտնելու փոխարեն այլ ընտանեկան բյուջե է ուղղվում։

Ըստ շրջանառվող լուրերի՝ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իր աջակցությունն է ցուցաբերում ներկայիս իշխանություններին: Ավելի կոնկրետ՝ մուծում է՝ բիզնեսը պահելու և նախկին կեղծարարություններն ու հանցագործությունները ջրի երես չհանելու համար:

Օրինակ՝ «City of smile» հիմնադրամի, միայն 2018թ.-ի նվիրատուների ամբողջական ցանկն ուսումնասիրելիս, պարզվեց, որ Ալեքսանյանների ընտանիքը (նրանց պատկամողբարեգործական հիմնադրամը) 10,000,000.00 դրամ նվիրատվություն էր կատարել: Չխոսենք  «City of smile»-ի հանգանակության տուփերի մասին, որոնք տեղադրված են «Երևան սիթի»-ի բոլոր խանութների բոլոր դրամարկղերի մոտ:

Եթե սա «մուծման» ձև չէ, ապա ի՞նչ է: Թեև սա մուծման միակ ձևը չէ...

Սամվել Ալեքսանյանի «մուծվելու» արդյունքում նրա բիզնես-գործունեության մեջ հարկայինը չի խառնվում, տիկին Աննան հագնում և գովազդում է «Ալեքս տեքստիլի» զգեստները, ջրվում կամ ընդհանրապես փակվում են Ալեքսանյանի անվան հետ կապված քրեական գործերը:

Էլ չենք խսում այն մասին, թե որքան թաքցրած աշխատատեղեր է նա ունեցել, ինչքան բրենդային խմիչքներ է կեղծել, որոնք վնաս են հասցրել մարդկանց առողջությանը, որքան փաստաթղթային կեղծարարություններ են հայտնաբերվել... Այդ ամենի մասին «հեղափոխությունից» հետո բարձրաձայնվեց, բայց ոչինչ չձեռնարկվեց: 

Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսների արտոնյալ կարգավիճակի հետևանքով, դրանց մատակարարները 100%-ոց անպատժելիություն զգալով, ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների, բազմաթիվ մանրածախ օբյեկտներ ապրանք են մատակարարում առանց հաշիվ-ապրանքագրերի...

Ու այս ու շատ ուրիշ կեղծարարությունների համար պատժվելու փոխարեն, այսօր Լֆիկ Սամոն շարունակում է նոր արտոնություններ ստանալ՝ վարչապետի կողմից: 

Ու որքան էլ Փաշինյանը փորձի համոզել, թե՝ «Նոր զովք» սուպերմարկետի շուրջ զարգացումներն իր ձեռքի գործը չէ ու դա իբր չի արվել նրա համար, որ զարկ տա «Երևան Սիթի» խանութների ցանցի առևտրին՝ փաստերն այլ բան են հուշում:

«Ասում են՝ սարքեցին. «Նոր Զովքը» փակում են, որ «Երևան Սիթին», «Քարֆուրը» ավելի լավ աշխատի. եղավ, ձեր ասածն է»...

Այս մասին Փաշինյանն ասել էր Գերմանիայում տեղի ունեցած՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, թեև ոչ ոք նրան այդ մասին չհարցրեց: 

Դե ասում են՝ արջն իր ահից է գոռում. Լֆիկի «հոժար կամքով» արտադրված  «Վարչապետ» անվամբ՝ ՀՀ զինանշանով ու «Դուխով» թավշյա օղիները, «Նիկոլ» անունով կոնֆետներն ու Նիկոլենց նրա «սիրահոժար մուծվելը»՝ վկա...

Արմինե Մկրտումյան

Ստորև՝ լուսանկարներ «Երևան Սիթին» խանութների ցանցից...