Վաշինգտոնն ուշադրությամբ կհետևի Սի Ցզինպինի՝ Վլադիմիր Պուտինին այցի արդյունքներին. Ջոն Քիրբի
Ռուսաստանն ու Չինաստանը խարխլում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հաստատված աշխարհակարգը։
Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ կցանկանան վերաշարադրել խաղի կանոններն ամբողջ աշխարհում։
«Վաշինգտոնն ուշադրությամբ կհետևի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այցի արդյունքներին, քանի որ վերջին ժամանակներս երկու երկրներն ակտիվացրել են համագործակցությունը»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Քիրբին նաև հույս ունի, որ Ցզինպինը բաց կպահի հաղորդակցության ուղիները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և կփորձի պարզել ուկրաինական դիրքորոշումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների միջոցով։