ՌԴ խաղաղապահներն իրենց կարողությունների մինիմումն են անում Արցախում. Ալեն Սիմոնյան
Երբ մենք խոսում ենք դիտորդական առաքելության մասին, երբ խոսում ենք տարբեր մեխանիզմների մասին, ապա կարծում եմ՝ ռուս խաղաղապահների կոնտինգետն այնտեղ բազմաթիվ հնարավորություններ ունի: Եվ ցավով պետք է ասեմ և ենթադրում եմ, որ ապագայում էլ հնարավորություններ են ունենալու ապահովելու իրենց գործունեության արդյունավետությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ խաղաղապահների այնտեղ գտնվելն ապահովում է ինչ-որ չափով Արցախի ժողովրդի անվտանգությունը, սակայն ակնհայտ է, որ դա ոչ միայն բավարար չէ, այլ մինիմումն է, որն այսօր հնարավոր է:
Ըստ Սիմոնյանի և՛ Արցախը, և՛ Հայաստանը դրանով բավարարված չեն, քանի որ դրա մասին են խոսում Լեռնային Ղարաբաղի բնակիչների կողմից ռուս խաղաղապահների գրասենյակի մոտ իրականացվող ակցիաները:
«Մեր գլխավոր խնդիրն անվտանգության ապահովումն է: Հիմա եթե Ռուսաստանը կարողանա ապահովել, ապա դա միայն ողջունելի է»,- նշեց Սիմոնյանը: