Լավրովը արևմուտքի գործողությունները ղարաբաղյան հարցում «դիվանագիտական արշավանք» է անվանել
Միացյալ Նահանգները, Արևմուտքը, ՆԱՏՕ-ն ցանկանում են վարկաբեկել Ռուսաստանի Դաշնությունը և բացահայտորեն հայտարարում են, նրանք, մեծ հաշվով, զբաղվում են «դիվանագիտական արշավանքներով:
Այս մասին նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«ԱՄՆ-ն և Արևմուտքը փորձում են խաթարել Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունները, նրանք փորձում են իրենց վերահսկողությունը պարտադրել այս ամբողջ աշխատանքի վրա՝ ուղղակիորեն խարխլելով այդ փաստաթղթերի առանցքային սկզբունքները, որոնք ենթադրում են Մոսկվայի ակտիվ մասնակցությունը»,-հավելել է Լավրովը: