ԵՄ առաքելությունը հայկական կողմի համար միայն ու միայն մի գործիք է, որը պետք է հավելյալ նպաստի խաղաղության գործընթացին. Արարատ Միրզոյան
Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ զանազան մեկնաբանությունները տեղին չեն, առաքելության մանդատը հստակ է: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Նախ, առաքելությունը քաղաքացիական է, երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության համար այս առաքելությունը ևս մեկ կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին։
ԵՄ առաքելությունը հայկական կողմի համար միայն ու միայն մի գործիք է, որը պետք է հավելյալ նպաստ բերի, հավելյալ կերպով ամրապնդի խաղաղության գործընթացը, տարածաշրջանում կայունությունը, ինչպես նաև օբյեկտիվ իրականության գնահատումը և փոխանցումը ԵՄ գործընկերներին»,- ասաց Միրզոյանը։