Ռուսական «Շահեդ» տեսակի անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա
Ռուսաստանը հերթական անգամ «Շահեդ» տեսակի անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա։ Ընդհանուր առմամբ գործարկվել է 34 գրոհային անօդաչու թռչող սարք:
Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ռուսները կամիկաձե անօդաչու թռչող սարքեր են գործարկել երկու ուղղությամբ՝ Կուրսկի շրջանից և Ղրիմի Չաուդա հրվանդանից։
Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի շրջանների էներգետիկ օբյեկտները վնասներ են կրել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Հետևանքները պարզվում են։