ԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացնում է Գազայում սովի սպառնալիքի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Գազայի հատվածը սովի է մատնվել իսրայելական բանակի գնդակոծությունների ֆոնին։
«Գազային սով է սպառնում շարունակվող հրետակոծությունների ֆոնին», - գրել է ԱՀԿ-ի ղեկավարը:
Նա կոչ է արել սննդամթերքն ու դեղորայքը թույլ տալ հասցնել Գազա, իսկ բժշկական հաստատությունները պաշտպանել:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից վերահսկվող վարչակազմի մամուլի գրասենյակի տվյալներով՝ Գազայի հատվածի ավելի քան 2 միլիոն բնակիչ այժմ տառապում է սննդի, ջրի, դեղորայքի և ապաստանի խիստ պակասից: