ՆԱՏՕ-ն դաշինքի անդամ երկրների համար ուղղակի սպառնալիք չի տեսել Ռուսաստանից
ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար Ռուսաստանի կողմից ուղղակի սպառնալիք չկա, դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերի խոսքերը մեջբերում է Baltic Times թերթը։
«Ոչ մի նախանշան չկա, որ Ռուսաստանը ծրագրում է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա: Չեմ կարծում, որ ուղղակի սպառնալիք կա»,- ասել է նա:
Ռազմական կոմիտեի ղեկավարը նշել է, որ հավաքական պաշտպանության վերաբերյալ ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածի կիրառումը հնարավոր է միայն դաշինքին մասնակցող երկրի վրա ուղղակի հարձակման դեպքում։