Իսրայելի պաշտպանության բանակի նահանջից հետո Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցում տասնյակ դիեր են հայտնաբերվել
Գազա քաղաքի Ալ-Շիֆա հիվանդանոցի տարածքում տասնյակ դիեր են հայտնաբերվել այնտեղից իսրայելական ուժերի դուրսբերումից հետո:
Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։
«Նախարարությունից հայտնել են, որ համալիրի տարածքում տասնյակ դիեր են հայտնաբերվել»,- գրում է գործակալությունը։
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ իսրայելական բանակը դուրս է բերել իր տանկերն ու մեքենաները Ալ-Շիֆա հիվանդանոցի տարածքից, նրա ուժերը սկսել են վերաբաշխվել Գազա քաղաքից հարավ-արևմուտք։