Երևանի Կենտրոնը նոր թաղապետ ունի, հին թաղապետը` նոր պաշտոն. Ավինյանի որոնումները
Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. Երկրորդ նախագահի գրասենյակը հերքում է Բագրատ Սրբազանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման լուրը
Ոստիկաններն այսօր էլ արգելեցին Սրբազանին մտնել Կիրանց (տեսանյութ)Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Երևանում հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցըԻրաքի իրանամետ շարժումը ռմբակոծել է Թել ԱվիվըԳեղամ Նազարյանն առաջարկում է Տավուշի մարզկենտրոնն Իջևանից տեղափոխվի Կիրանց (տեսանյութ)Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակՄիջին տեմպի քայլքով հեռացեք դպրոցից մոտ 150-160 մետր․ կտեսնեք, որ դա կտևի մոտավորապես մեկուկես-երկու րոպե․ Վարդան ՈսկանյանՈստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է հօգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. ԱբրահամյանԱմրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ․ Վահե  ՀովհաննիսյանՊակիստանում ավտոբուսն ընկել է ձորը. կա 20 զոհ և 20 վիրավորԱնկախ նրանից, որ Երեւանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում. Սուրեն ՊետրոսյանԴրամի փոխարժեքը՝ մայիսի 3-ին Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել...Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստը՝ ուղիղ միացմամբԹուրքիայում բերման են ենթարկվել մի քանի տասնյակ գյուլենականներ Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպԿարեն Անդրեասյանի խնդրահարույց և աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»Իսրայելը հարձակում է գործել Դամասկոսում. կան վիրավորներ
Կարեն Ջալավյանը` Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմից (տեսանյութ)
Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»Ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժածՀայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ»ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․ «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»Կիլիան Մբապպեն դոպինգ թեստ է հանձնելՓաշինյանը կրկին «ՔՊ» նիստ է գումարել Թուրքիան դատի է տվել ԻսրայելինՀՀ-ն զավթած 5-րդ շարասյունը ունի միայն ոստիկանություն և պատերազմով մարդկանց սպառնալու տեռոր․ Դանիելյան Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվի բնակչության անվտանգությունը Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ Բաքվում հակահայկական պատումները դպրոցում վերջին տարիներին զուգորդվում են ռազմականացվածության աճով Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Ավանեսյանի գոլը հաղթանակ է պարգևում Բալթիկային գավաթային խաղում Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել գետի մյուս ափ Կիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Հարյուրավոր հատուկջոկատայիններ՝ Կիրանցում, իրավիճակը մնում է լարված․ ՈՒՂԻՂԵրևանում տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով (տեսանյութ) 4-րդ օրն է՝ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա Քյոխը` Արցախի պայթեցված կամուրջների, հերոս նահատակների և Մատաղիսի զորամասի մոլորված զինվորների մասին (տեսանյութ) Կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնմանը, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ․ Սաղաթելյան Երկու նոր ավտոբուսները Երևանում հարվածել են իրար, կա ԲԿ տեղափոխված քաղաքացի (տեսանյութ) Զելենսկիին նախազգուշացվել է ճակատում աղետալի վիճակի մասին
Մամուլ

ՀՀ պետական պարտքը կաճի և կհասնի 55%-ի, սակայն չի հատի ՀՆԱ-ի 60%-ը. տնտեսական կանխատեսումներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ըստ Ասիական զարգացման բանկի` (ԱԶԲ), կանխատեսվում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն՝ պայմանավորված արտաքին պահանջարկի անկումով, ինչին կհաջորդի փոքր-ինչ վերականգնում 2025 թվականին։

Ուսումնասիրելով Ասիական զարգացման բանկի զեկույցը` նկատում ենք, որ վերջին 1 տարում գնաճը կտրուկ նվազել է՝ չնայած մեծ պահանջարկին։ Հայաստանում, ըստ զեկույցի, ամենաշատ դրամական շրջանառությունն իրականցվում է սննդի և սպասարկման ոլորտներում։
Հարկ է արձանագրել, որ 2020 թվականին Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում կտրուկ անկումներ են նկատվել, սակայն 2022 թվականին այդ անկումները բալանսավորվել են։

ԱԶԲ-ն կանխատեսում է՝ 2024 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի չափավորում՝ նախորդ տարվա 8.7%-ից մինչև 5.7%: Կանխատեսվում է, որ 2025 թվականին այդ թիվը կրկին կաճի մինչև 6%՝ ի հաշիվ ենթակառուցվածքների և բնակարանաշինության մասով կառավարության ընդլայնված ներդրումային ծրագրերի հաջող իրականացման:

«2022 թվականին արձանագրված ուժեղ տնտեսական աճին հաջորդած՝ Ռուսաստանից նախորդ տարվա դրամական ներհոսքերի դանդաղումը նվազեցրել է մասնավոր սպառման աճը», նշել է ԱԶԲ-ի Հայաստանյան մշտական առաքելության տնօրենի տեղակալ Լյուկ Ֆոչմանը։ «Սա կառավարության բնակարանաշինության և ենթակառուցվածքային ծրագրերին տալիս է հավելյալ խթան, որը թափ կհաղորդի աճին հաջորդ տարի, երբ այդ ներդրումներն արմատավորվեն»:

Կանխատեսվում է, որ 2024 թվականին ծառայությունները կարձանագրեն 9․3%-ով, իսկ 2025 թվականին՝ 9.4%-ով աճ, ինչը կապահովվի շնորհիվ զբոսաշրջության ավելի մեծ ներհոսքի և կարտացոլի կայուն, բայց չափավորվող եկամուտներ ֆինանսներ։ Կանխատեսվում է, որ արդյունաբերությունը, ներառյալ՝ շինարարությունը, 2024 թվականին կաճի 6․2%-ով, իսկ 2025 թվականին՝ 7․4%-ով:

Ակնկալվում է, որ գնաճը նախորդ տարվա 2%-ի համեմատ 2024 թվականին կաճի մինչև 3%, ինչին կհաջորդի 2025 թվականին հետագա արագացումը՝ մինչև 3․5%։
Հարկ ենք համարում նշել, որ ոչ բոլոր աճերն են դրական Հայաստանի Հանրապետության համար։ Օրինակ՝ գնաճը, որը նախորդ տարիների համեմատ կայուն, աստիճանական և դանդաղ աճ է գրանցում, ստեղծում է սպառման հիմնախնդիր։ Ստացվում է, որ գնաճ կգրանցվի ոչ թե պահանջարկի շնորհիվ, այլ այն կապված կլինի Հայաստանում արտահանման և ներկրման ռեսուրսների հետ։

Ավելացնենք նաև, որ ՀՀ պետական պարտքի մասին օրենքի համաձայն, պետական պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա %-ը։
Եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 50%-ը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 %-ը:

Կանխատեսվում է որ ՀՀ պետական պարտքը կաճի և կհասնի 55%-ի, սակայն չի հատի ՀՆԱ-ի 60%-ը։ Ստացվում է, որ տարեցտարի ՀՀ արտաքին պարտքը աճ է գրանցում վերջին տվյալներով. 2023-ի նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 6․4 մլրդ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 4.8 մլրդ դոլար։

Իշխանության խոստումը, որ պետական պարտքը կնվազի, հօդս ցնդեց։ Ասիական զարգացման բանկը տնտեսական կանխատեսումներ էր ներկայացրել առողջապահական ոլորտի համար, քանի որ համարել է՝ այժմ այն ավելի խոցելի և «կարիքավոր» է, քան երբևէ։

«Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ քաղաքականության միջամտությունները կարող են բարելավել հայաստանցիների կյանքի որակը», հավելել է պարոն Ֆոչմանը: «Առողջապահության համապարփակ բարեփոխումների և առողջության համապարփակ ապահովագրության համակարգի միջոցով կառավարությունն ի զորու կլինի կայունացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորումը, նվազեցնել սեփական միջոցների հաշվին կատարվող ծախսերը, խթանել բարձրորակ բուժօգնության հասանելիությունը և բարելավել բնակչության ֆինանսական պաշտպանությունը:

Հայաստանյան մշտական առաքելության տնօրենի տեղակալ Լյուկ Ֆոչմանը պնդում է, որ այս ծրագիրը կբարելավի բժշկական ծառայությունների հասանելիությունը, մատչելիությունը և որակը։ Կաթվածահար այս ոլորտում լուսաբացի հույս կա։»