«Դուք սկի մինչև այսօր Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հստակ թիվ ու անուն չգիտեք». Ռոբերտ Հայրապետյան
«Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քոչարյան Անդոն ասումա. «Եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է այդ միլիոնուկեսի անուն, ազգանունն ունենանք»։ Սա ասում է մեկը, ում քաղաքական ուժի ռազմաքաղաքական ղեկավարությունը 44-օրյա պատերազմի ժամանակ 5000 տղու զոհեց, բայց մինչև էսօր ոչ հստակ թիվ է հրապարակում, ոչ՝ անուն ազգանուն։
Դուք սկի մինչև էսօր Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հստակ թիվ ու անուն չգիտեք։ Սա ասում է մեկը, ում ղեկավարած քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը պարզել է ապրիլյանի շուրջ հյուսված բոլոր միֆերը, բայց որպեսզի քաղաքական դիվիդենտները չզրոյանան, մինչև էսօր, Սահմանադրության կոպիտ խախտմամբ, էդ հանձնաժողովի եզրակացությունը չի հրապարակել։