Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (տեսանյութ)
Մենք պատրաստվում ենք հիմնավորել Արծվաշենը դե յուրե ՀՀ մաս լինելը։ Երբ դա մենք դե յուրե կհիմնավորենք, արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա, գնանք առաջ, տեսնենք՝ ինչ լուծումներ կլինեն։ Այս մասին Ստեփանավան կատարած այցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը` լրագրողների հետ զրույցում։