Շառլ Միշելը ողջունել է Ալմա Աթիի հռչակագրի հիմքով սահմանազատման պայմանավորվածությունը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք:
«Սահմանների սահմանազատումը Բրյուսելում քննարկումների առանցքային տարրն էր, և կարևոր քայլ կծառայի հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի՝ խաղաղ ճանապարհով բացմանը»,գրել է նա x-ի իր էջում։