Հատուկ գործողություն ամբողջ Թուրքիայում. կա մոտ 40 ձերբակալված
Թուրքիայում ավելի քան 40 մարդ է ձերբակալվել «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով։ Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկայան։
«Երկրի 12 նահանգներում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող գործողությունների շրջանակում ձերբակալվել է 41 մարդ»,- գրել է նախարարը:
Ամենաշատ ձերբակալությունները կատարվել են Ստամբուլում՝ 10։ Գործողությունների վայրերում հրազեն են առգրավվել։
Ապրիլի 29-ին Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հայտարարել էր Ստամբուլում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ութ մարդու ձերբակալության մասին։ Նրանցից մեկը բերման է ենթարկվել այն վայրում, որտեղ մեծ հզորության ինքնաշեն պայթուցիկ սարք էր արտադրվում։