Մահացել է ֆրանսիացի դերասան Միշել Բուկեն
96 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի թատրոնի և կինոյի դերասան Միշել Բուկեն, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով դերասանի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ նա մահացել է Փարիզի հիվանդանոցներից մեկում։
Մահվան պատճառի մասին չի հաղորդվում։