Ես չեմ հանձնվի. Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ չնայած ԱՄՆ-ում զենքի շրջանառության մասին օրենքում կատարված մեծ փոփոխություններին, դեռ շատ աշխատանք կա անելու զինված բռնության համաճարակի դեմ պայքարելու համար։
«Վերջերս ստորագրեցի զենքի մասին օրենսդրության առաջին նշանակալից երկկուսակցական բարեփոխումների նախագիծը գրեթե 30 տարվա ընթացքում, ներառյալ գործողություններ, որոնք կփրկեն կյանքեր: Բայց անելիքները շատ ավելին են, և ես չեմ հանձնվի զինված բռնության համաճարակի դեմ պայքարում»,-ասել է նախագահը Չիկագոյի մերձակայքում տեղի ունեցած զանգվածային հրաձգության վերաբերյալ ուղերձում, հայտնում է DOS-ը։
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Չիկագոյի արվարձանում գտնվող Highland Park շքերթի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով վեց մարդ մահացել է, առնվազն 24-ը՝ վիրավորվել։ Իրավապահ մարմինները փնտրում են 18-ից 20 տարեկան տղամարդու: Ըստ դեպքի ականատեսների՝ նա գործել է առանց հանցակիցների և մի քանի տասնյակ կրակոց է արձակել։