Պատերազմից հետո բոլորս էլ ծերացանք... կամ հասունացանք միանգամից, իսկ երբ կյանքդ բարակում է մազի նման՝ մնում է տեղ միայն Սիրո ու պայքարի համար. Նազենի Հովհաննիսյան
Չգիտեմ, թե ո՞ր անսերն է մի օր որոշել, որ Հայաստանում՝ տարիքի հետ, կինը պիտի կյանք ու սեր չունենա... չգիտեմ, որ անսերն է իր դժբախտությամբ վարակել կողքիններին, կամ նեղսրտությունից որոշել հանել ՍՐՏԻ «կիրառությունը» այլոց համար... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը:
«Բայց ես վստահ եմ, որ հասուն մարդը՝ կին, թե տղամարդ, հազարապատիկ է սիրում: Ամենաիսկական ու բյուրեղի պես ամուր սիրով:
Երբ կյանքիցդ հանել ես անիմաստ մարդկանց ու թափ տվել անհեթեթ անհանգստությունների փոշին, երբ վաղուց արդեն չես էլ տեսնում անկարևորների կարծիք- դոգմաները, որոնք միայն դժբախտության համար են բուծում ... ուրեմն արդեն երջանիկ ես:
Ու էական էլ չի, թե ում համար քո կյանքն ինչ «տեսք» ունի, կամ աչքիդ կնճիռն ինչ խորություն))
Հ.Գ. Պատերազմից հետո բոլորս էլ ծերացանք... կամ հասունացանք միանգամից..., իսկ երբ կյանքդ բարակում է մազի նման՝ մնում է տեղ միայն Սիրո ու պայքարի համար. մնացածը տխմար շարադրություն է:
էսպիսի մտքեր...»։