ՌԴ ԱԳՆ-ն պաշտպանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնման Բայդենի առաջարկը
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը երկար ժամանակ կողմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնմանը, կան արժանի թեկնածուներ։ Այս մասին հայտնում է TACC-ը։
Նրա խոսքով՝ «գովելի է», որ վերջապես ԱՄՆ նախագահը խոսեց նույն բանի մասին, ինչ Ռուսաստանի Դաշնությունը։
Ընդ որում, դիվանագետը չի հստակեցրել, թե որ «արժանի» թեկնածուների մասին է նկատի ունենում Ռուսաստանը։ Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ՄԱԿ) 77-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ ասել էր, որ Վաշինգտոնը կողմ է ինչպես մշտական, այնպես էլ ոչ մշտական անդամների թվի ընդլայնմանը։