ԱՄՆ-ն առաջարկել է Թուրքիային հրաժարվել Սիրիայում գործողություններից
ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է հրաժարվել ցամաքային գործողությունից և ստորաբաժանումները դուրս բերել Սիրիայի հյուսիսից 30 կմ հեռավորության վրա։ Այդ մասին գրում է Hurriyet թերթը։
«Իմանալով նախագահ Էրդողանի վճռականությունը՝ ամերիկացիները քայլեր են ձեռնարկել լուծելու այս հարցը։ ԱՄՆ գլխավոր շտաբի պետ Մարկ Միլլին բանակցություններ է վարել Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի հետ։ Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆլեյքին։
Նա ենթադրում է, որ բանակցություններում քննարկվում է փոխզիջումային տարբերակ։
Հոդվածագիրը կարծում է, որ Թուրքիային նման զիջումների պատճառը քրդական ուժերի շարքերում անմիջականորեն ամերիկացի զինվորականների առկայությունն է։