Սեպտեմբերի 13-ին սանձազերծված ագրեսիայի հետևանքով բոլոր զոհվածների մարմիններն արդեն նույնականացվել և հուղարկավորվել են. Ավանեսյան
Առաջիկա օրերին պատրաստ կլինեն ՀՀ–ին փոխանցված 13 զինծառայողների դիերի նույնականացման արդյունքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին սանձազերծված ագրեսիայի հետևանքով բոլոր զոհերի մարմիններն արդեն նույնականացվել և հուղարկավորվել են։
«Փոխանցված մարմինների ընդհանուր փորձաքննությունները մեկ շաբաթվա ընթացքում իրականացնում ենք, ավարտում ենք և արդյունքները փոխանցում քննչական մարմիններին»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին: